Մենք աշխատում ենք, որ Ռամիլ Սաֆարովին` հայ սպա Գուրգեն Մարգարյանին սպանողին քարշ տանք Հաագայի եւ Ստրասբուրգի դատարաններով: Այդ մասին փետրվարի 26-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Եվրոպայի հայերի հայկական կազմակերպությունների ֆորումի նախագահ Աշոտ Գրիգորյանը:

Նա հավաստիացրել է, որ ժամանակին Սաֆարովի արտահանձնումը հունգարական դատարանի դահլիճից տեղի չունեցավ շնորհիվ իրենց ֆորումի կատարած աշխատանքի: «Եւ ամռանն էլ կարող էինք թույլ չտալ հանցագործի արտահանձնումը, սակայն կա Հայաստանի արտգործնախարարի հստակ հրահանգը` չաշխատել մեզ հետ: Բայց, այդուհանդերձ, մեր իրավաբանները գործի են անցել: Մնումէ  համոզել զոհվածի հարազատներին, նրանք այժմ հիասթափված են: Բայց հնարավորություն կա որպես փոխհատուցում ահռելի գումարներ ստանալ»,- ասել է Գրիգորյանը:

Հիշեցնենք, որ 2012թ. օգոստոսի 31-ին Հունգարիան Արդբեջանին հանձնեց ցմահ ազատազրկման դատապարտված Ռամիլ Սաֆարովին, ով 2004թ. կացնահարել էր հայ սպա Գուրգեն Մարգարյանին: Ադրբեջանում մարդասպանին հեոսի պես էին ընդունել: Հայաստանը կասեցրել էր դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ:

 

Լուսանկարն` Արսեն Սարգսյանի/NEWS.am