Եթե չլիներ սփյուռքը, մեզ չէր հաջողվի դիմակայել թուրք-ադրբեջանական լոբբիին: Փետրվարի 26-ին հայտարարել է Եվրոպայի հայկական կազմակերպությունների ֆորումի նախագահ Աշոտ Գրիգորյանը:

«Ոչ հզոր դիվանագիտությունը, ոչ ահռելի միջոցները չէին օգնի»,- ասել է Գրիգորյանը: Ընդ որում, նա ընդգծել է,թ ե Հայաստանի ԱԳ նախարարն ու իր ենթակաները խոչընդոտներ են հարուցում ԵՀԿՖ-ի գործունեության առջեւ: «Ժամանակին մենք բավական կոշտ հայտարարություն ենք արել հայ-թուրքական արձանագրությունների դեմ, ինչին հետեւեց մեր նկատմամբ Հայաստանի դեսպանների բոկոտը»,- ասել է նա:

Ինչ վերաբերում է այսպես կոչված «Խոջալուի ցեղասպանության» մասին ադրբեջանական օրինագծին, Գրիգորյանը նշել է, թե Չեխիայի խորհրդարանը երբեք չի ընդունի այդ օրենքը. «Մենք դա թույլ չենք տա»: