Արցախցի պատգամավոր Վահրամ Աթանեսյանը բարձր է գնահատել Լիտվայի Սեյմի` Լեռնային Ղարաբաղի հետ բարեկամության խումբ ստեղծելու մասին որոշումը: NEWS.am-ի թղթակցի խնդրանքով մեկնաբանելով  նշված որոշումը, պատգամավորը հիշեցրեց, որ  ԼՂ-ն ու մերձբալթյան երկրները միաժամանակ են սկսել խորհրդային տոտալիտարիզմի դեմ պայքարը:

«Մենք նման արձագանք սպասում էին մերձբալթյան երկրներից: Կարծում եմ,  նման որոշումն առաջին քայլն է  բարեկամական հարաբերությունների հաստատման  համար Լեռնային Ղարաբաղի ժողովրդական շարժման եւ մերձբալթյան ժողովուրդների միջեւ»,-նշեց Վ. Աթանեսյանը:  Միաժամանակ, նա ափսոսանքով արձանագրեց Մերձբալթիկայում որոշ, նրա խոսքով, պատմական ավանդույթները  չգնահատող  ուժերի առկայությունը:

Հիշեցնենք, որ բարեկամության խմբի ստեղծման մասին հռչակագիրը տարածվել է փետրվարի 26 –ին: