Պլովդիվի միտրոպոլիտ Նիկոլայն իր ոսկե  Rolex ժամացույցը նվիրել է  տեղի Սուրբ Մարինա  եկեղեցուն` էլեկտրաէներգիայի պարքը մարելու համար:

Ըստ բուլղարական լրատվամիջոցների` եկեղեցուն ներկայացված հունվար ամսվա էլեկտրաէներգիայի հաշիվը կազմել է 2940 լեւ (1,5 հազար եվրո), որը սովորականից քառակի ավելի է: 2012թ. դեկտեմբերին եկեղեցին էլեկտրաէներգիայի համար վճարել էր  723 լեւ:

Նաեւ հաղորդվում է, որ Պլովդիվի թեմը էլեկտրաէնեգիա մատակարարող ընկերությանը դիմում է ուղարկել՝ խնդրելով ստուգել հաշվիչների ճշգրտությունը, սակայն պատասխան դեռ չի ստացվել:  

Եթե հաջողվի Rolex-ի դիմաց ավելի շատ գումար ստանալ, ապա միտրոպոլիտի ցանկությամբ մնացած գումարը կհատկացվի բարեգործությանը, գրում է  lenta.ru-ն:

Հիշեցնենք, որ էլեկտրաէներգիայի գների  գրեթե կրկնակի բարձրացումը Բուլղարիայում բողոքի ալիք եւ զանգվածային անկարգություններ էր հրահրել, ինչի հետեւանքով Բուլղարիայի կառավարությունը վարչապետ Բոյկո Բորիսովի գլխավորությամբ փետրվարի 20-ին հրաժարական էր տվել: