ԱՄՆ-ում մեղադրող կողմը պահանջում է ռազմական դատարան հրավիրել WikiLeaks-ի ինֆորմատոր Բրեդլի Մեննինգին, քանի որ մտադիր է պաացուցել, որ «թիվ մեկ ահաբեկիչ» Ուսամա բեն Լադենւ օգտվել է նյութերից, որ կայքին փոխանցել է Մեննինգը:
Այդ մասին հայտնի է դարձել սկանդալային կայքին հարյուր հազարավոր փաստաթղթեր տրամադրվելու մեջ մեղադրվող ԱՄՆ բանակի շարքայինի գործի նախնական լսումներից, գրում է Guardian թերթը:
Ընդամենը Մեննինգի դեմ 22 մեղադրանք է առաջադրվել: Դրանցից առավել լուրջը «թշնամուն օգնություն ցուցաբերելն է», եւ այդ կետը, ըստ մեղադրողների, հնարավոր կլինի ապացուցել բեն Լադենին ոչնչացրած «ծովառյուծներից» մեկի վկայության շնորհիվ: Մեղադրողները ցանկանում են, որ հատուկւոկատայինը հանդես գա որպես անանուն վկա եւ հաստատի, թե Պակիստանում բեն Լադենի կացարանից մի քանի թվային կրիչներ են առգրավել, որոնցում ավելի ուշ Wikileaks-ի նյութեր են գտել:
ԱՄն ռազմական դատարանը նաեւ մերժել է Մեննինգի պաշտպանների միջնորդությունը` իրենց պաշտպանյալի վրայից բոլոր մեղադրանքները հանելու մասին: Մեննինգի գործով հիմնական դատալսումը սկսվելու է հունիսի 3-ին:




























