Ձեռքբերում է, որ մեզ հաջողվեց երիտասարդությանը ներգրավել ընթերցանության մեջ, լինի դա թվային, թե տպագիր եղանակով: Այդ մասին փետրվարի 27-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Հայաստանի մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը:
Նախարարի խոսքով, 2012թ. ըթնացքում Հայաստանի մայրաքաղաքում, որ հռչակվել էր գրքի մայրաքաղաք, նոր գրախանութներ են բացվել. «Միայն այն փաստը, ո գրախանոթւները բացվել են մասնավոր ձեռնարկատերերի միջոցներով, ապացույց է, թե հայերը սիրում են գիրք կարդալ: Գիրք կարդալը կրկին նորաձեւ է դարձել»: Պողոսյանը նաեւ հայտնել է, թե Հայաստանի նախագահը պետական հանձնաժողովի նիստում հանձնարարել է լուծել գրադարանների եւ գրահրատարակչության հետ կապված խնդիրները:
«Ծրագրի շրջանակներում մնում է վերանորոգել հայ գրողների երկու տուն-թանգարան, նաեւ ավարտին ահսցնել գրադարաններում առկա գրքերի թվայնացման աշխատանքները»,- ասել է նախարարը: Խոսելով մարզերի մասին, Պողոսյանը նկատել է, թե նոր գրախանութներ են բացվել Արմավիրի եւ Արարատի մարզերում, նաեւ ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտում:
ԼՂՀ մշակույթի նախարար Նարինե Աղբալյանի խոսքով, Հայաստանում առկա խնդիրները բնորոշ են նաեւ Արցախին: Սակայն ԼՂհ բնակչությունը ոչ միայն շարունակումէ օգտվել գրադարաններից, այլեւ գրքեր է գնում: Աղբալյանը նշել է, թե Ղարաբաղի բոլոր գյուղերում եւ քաղաքբներում կան գրադարաններ, որոնց ֆոնդերը համալրման կարիք են զգում:




























