Քալիֆորնիայի Բըրբենք քաղաքում հայուհին վրաերթի է ենթարկել 30-ամյա անդամալույծ տղամարդուն եւ փախել դեպքի վայրից, իսկ տղամարդը մարմնական վնասվածքներով տեղափոխվելէ  հիվանդանոց, հայտնում է Burbank Leader-ը:

Տղամարդը, որի անունը ոստիկանությունը չի հրապարակել, մեքենայի հարվածի հետեւանքով թռել է հաշմանդամի սայլակից: BMW մեքենայի ղեկին եղել է 38-ամյա Իրինա Սարաֆյանը, որը փախել է դեպքի վայրից, սակայն վթարի ականատեսը մեքենայով հետապնդել է նրան, եւ կինը ի վերջո կանգ է առել: Բազմաթիվ վնասվածքներ ստացած տուժածը տեղափոխվել է հիվանդանոց:

Բըրբենքի բնակչուհի Իրինա Սարաֆյանը ձերբակալվել է ծանր հանցագործության կասկածանքով` վրաերթի եւ  դեպքի վայրից փախուստի  համար: Նա ազատ է արձակվել  50 հազար դոլար գրավի դիմաց եւ  հաջորդ ամիս պետք է պատասխան տա դատարանի առաջ:

 

Ի պատասխան ՀՀ Նախա•ահի նախկին թեկնածու Արման Մելիքյանի հայտարարության, ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանությունը տեղեկացնում է, որ պարոն Մելիքյանի կողմից Ֆրանսիայի արտակար• եւ լիազոր դեսպանին հանդիպելու առաջարկ չի ստացել£