Ավստրիայի նախագահ Հայնց Ֆիշերը եւ ՄԱԿ-ի պետքարտուղար Բան Կի Մունն, այսօր` փետրվարի 27-ին, մեկնարկել են ՄԱԿ-ի քաղաքակրթությունների ալյանսի հինգերորդ համաշխարհային համաժողովը, որին մասնակցել են 112 պետություններ ու 24 միջազգային կազմակերպություններ ներկայացնող  ավելի քան 1,2 հազար քաղաքական գործիչներ եւ լրագրողներ:

Համաժողովին, որի թեման «Բազմազանության եւ երկխոսության մեջ պատասխանատու առաջնորդություն»-ն էր, մասնակցել են  պետությունների եւ կառավարությունների ղեկավարներ, արտաքին քաղաքականության ավելի քան  20 նախարարներ, գիտնականներ, դիվանագետներ, հասարակական առաջնորդներ, ակտիվիստներ:

«Ես այս համաժողովը համարում եմ մտքերի գործարան, որը կօգնի մեզ լուծել անժխտելի խնդիրները»,- համաժողովի բացումից հետո, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Բան Կի Մուն , հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Քաղաքակրթությունների դաշինք-շարժումը, որը ստեղծվել է  2005 թվականին Թուրքիայի եւ Իսպանիայի վարչապետների նախաձեռնությամբ` աշխարհում բեւեռացումը կանխելու համար, «ՄԱԿ գլխավոր քարտուղարի քաղաքական նախաձեռնության» կարգավիճակ ունի: