Փետրվարի 26-ին Աբու Դաբիի MASDAR ինստիտուտում անցկացվել է International Day միջոցառումը, որին ԱՄԷ-ում ՀՀ դեսպանության աջակցությամբ մասնակցեցին նույն կրթահամալիրում սովորող հայ ուսանողները:
Միջոցառմանը, որին մասնակցել է ավելի քան 30 երկիր, առանձին տաղավարով ներկայացվել է հայ ժողովրդի պատմությունը, հայկական մշակույթն ու գիտակրթական ներուժը, հայկական բնաշխարհի ու զբոսաշրջության մասին լուսանկարներ եւ խտասկավառակներ:
Ձեռնարկին ներկա են եղել MASDAR ինստիտուտի պրոֆեսորա-դասախոսական կազմը, բազմաթիվ դիվանագետներ, ուսանողներ եւ հյուրեր:
Նշենք, որ Աբու Դաբիի տեխնոլոգիաների եւ գիտության MASDAR գիտակրթական համալիրում ուսանում են հայաստանցի յոթ ուսանողներ, որոնք մասնագիտանում են տեղեկատվական տեխնոլոգիաների տարբեր ոլորտներում:
MASDAR կրթահամալիրը, որը ստեղծվել է Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի (MIT) հիմքի վրա, գործում է Վերականգնվող էներգիայի միջազգային գործակալությանն առընթեր (IRENA):



























