Պյերլուիջի Բերսանիի ձախամետ բլոկի մեջ մտնող իտալական «Էկոլոգիական ազատություն» կուսակցությունը կտրականապես մերժել է կոալիցիա կազմել Սիլվիո Բեռլուսկոնիի աջամետ ուժերի հետ:
Այդկերպ ձախ արմատականները փաստացի արգելափակել են երկրում ղեկավար կոալիցիայի ստեղծումը, որի մեջ կմտնեին ձայների մեծամասնությունը ստացած երկու բլոկները, հաղորդում է «Լենտա.ռու»-ն` վկայակոչելով Reuters-ը: Ավելի վաղ ձախերի հետ միանալու դեմ են հանդես եկել Բերլուսկոնիի բլոկի մեջ մտնող աջ նացիոնալիստական միության ներկայացուցիչները:
«Հինգ Աստղ» շարժման առաջնորդներն արդեն հայտարարել են, որ դեմ հանդես կգան ցանկացած կոալիցիոն կառավարության, քանի որ կողմ են Իտալիայում նոր ընտրություններ անցկացնելուն:
Ինչպես հաղորդվել է ավելի վաղ, Իտալիայում խորհրդարանական ընտրություններում միանշանակ հաղթող չի եղել. Ձախամետներն ու աջամետները համապատասխանաբար ստացել են մոտ 30-ական տոկոս ձայն, իսկ «Հինգ Աստղ»-ը` 25%-ը: Այդպիսի իրադրությունում կոալիցիոն կառավարություն ստեղծելը գրեթե անհնար է դարձել: Եթե կառավարություն այդպես էլ չձեւավորվի, ապա կես տարի անց երկրում նոր ընտրություններ պետք է անցկացվեն:




























