Թուրքիան միակողմանիորեն պաշտպանում է Ադրբեջանին: Եվ բնականաբար չի կարող միջնորդի դեր խաղալ այս գործընթացում: Այս մասին, այսօր` փետրվարի 27-ին, «Ավստրիական լրատվական գործակալությանը» տված բացառիկ հարցազրույցում հայտարարել է Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:
«Եթե Թուրքիան իսկապես ցանկություն ունի նպաստել խաղաղ կարգավորմանը, լավ կլիներ, որ ընդհանրապես չխառնվեր այդ գործընթացին: Պատճառը, որ մինչ այսօր հնարավոր չի եղել հասնել կարգավորմանը Ադրբեջանի ապակառուցողական եւ մերժողական քաղաքականությունն է:
Ադրբեջանական կողմը կարծում է, որ ուժի գործադրումը, ռազմական լուծումը կարող է հնարավոր տարբերակ լինել։ Սակայն, իհարկե, պատերազմը լուծում չէ եւ բանակցային գործընթացին այլընտրանք չկա»,-ընդգծել է Նալբանդյանը:
Հարցին, թե որն էր հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի ձախողման պատճառը, Հայաստանի ԱԳ նախարարը պատասխանել է. «Մենք համաձայնության եկանք։ Ցյուրիխում ստորագրվեցին հայ-թուրքական արձանագրությունները, սակայն թուրքական կողմը մերժեց վավերացնել եւ իրականացնել այդ համաձայնությունները: Փաստորեն Թուրքիան մերժում է միջազգային հարաբերությունների կարեւորագույն pacta sund servanta սկզբունքը ՝ պայմանավորվածությունները պետք է հարգվեն։ Հայաստանի եւ միջազգային հանրության դիրքորոշումը նույնն է՝ Թուրքիան պետք է հարգի պայմանավորվածությունները, վավերացնի եւ իրականացնի արձանագրություններն առանց նախապայմանների»:
Անդրադառնալով Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցին, Նալբանդյանն ասել է. «Այս հարցում մենք պատասխանատվություն ենք կրում մարդկության առջեւ՝ թույլ չտալու նոր ցեղասպանությունների, մարդկության դեմ նոր հանցագործությունների կրկնությունը: Ցեղասպանությունները պետք է ճանաչվեն, դատապարտվեն, չպետք է հանդուրժվի դրանց ժխտումը։ Սա է ճանապարհը: Դա ոչ միայն հայ ժողովրդի, այլ համայն մարդկության խնդիրն է։ Սա մարդու հիմնարար իրավունքների եւ միջազգային իրավունքի հարգման խնդիր է»:
Հարցին, թե հիասթափված չե՞ք, որ Ավստրիան մինչ այսօր Թուրքիայի այդ գործողությունները որպես Ցեղասպանություն չի որակել, Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարն արձագանքել է. «Մենք հուսով ենք, որ Ավստրիան եւս, ինչպես Եվրոպայի եւ աշխարհի այլ երկրներ, կճանաչի այն»:

Հերթական վեճը Երեւանի տրանսպորտում I ԼՈՒՐԵՐI 14:00

Ադրբեջանը չի դադարեցնում ագրեսիվ արշավը Հայաստանի դեմ. Նոր մեղադրանքներ են հնչել I ԼՈՒՐԵՐI 12:00

20 մլն՝ Թաթային, 17 մլն՝ Արման Հովհաննիսյանին. ով որքան հոնորար ստացավ համերգից I ԼՈՒՐԵՐI 09:30

ԱԺ խմբակցությունների ճեպազրույցները

Հրապարակում մեծ համերգ է. Հայաստանը նշում է Անկախության 35-րդ տարեդարձը I ԼՈՒՐԵՐI 20:00
Նմանատիպ հոդվածներ
Կարդացեք նաև

Ադրբեջանցիները պատրաստվում են «խաղաղությանը». Նարեկ Կարապետյան

Թուրքիայում լիցեյի մոտ տեղի ունեցած հրաձգության հետևանքով առնվազն 10 աշակերտ է վիրավորվել

ԱՄԷ ղեկավարները շնորհավորական ուղերձներ են հղել Հայաստանի Անկախության օրվա առթիվ

Մեր կողմից գործարկվող լաբորատորիան կաշխատի Հայաստանի պետական կառույցների հետ․ Նոբելյան մրցանակի դափնեկիր

Եղանակը Հայաստանում

Ֆասթ Բանկն Ապարան քաղաքում բացել է 40-րդ մասնաճյուղը

















