Հունաստանի դատարանը Սալոնիկի նախկին քաղաքապետ Վասիլիս Պապագեորգոպուլոսին մեղավոր է ճանաչել 18 մլն եվրո յուրացնելու մեջ եւ դատապարտել ցմահ ազատազրկման:
Քաղաքական գործչի հետ ցմահ ազատազրկման է դատապարտվել նաեւ քաղաքապետարանի գլխավոր քարտուղար եւ գանձապահը, իսկ գանձապետարանի եւս երկու աշխատակիցներ դատապարտվել են 10 եւ 15 տարվա ազատազրկման:
«Ես ոչ մի առնչություն չունեմ այդ գործին, ես վստահ եմ, որ ինչ-որ մեկը ստիպված է լինելու մեռնել խղճի խայթից»,-հայտարարել է Պապագեորգոպուլոսը դատավճռի հրապարակումից հետո:




























