Գերմանիայի կանցլերի հավանական թեկնածուներից Պիեռ Շտայնբրյուկը բավականին անհարգալից է արտահայտվել Իտալիայում ընտրությունների արդյունքների մասին:  Նա հայտարարել է, որ «ցնցված է երկու ծաղրածուների հաղթանակով»` նկատի ունենալով «Հինգ աստղ» կուսակցության առաջնորդ, երգիծաբան  Բեպե Գրիլոյի եւ Սիլիվիո Բեռլուսկոնիի հաղթանակը: Վերջինիս գերմանացի գործիչը համարել է անգամ «բարձր տեստոստերոնով ծաղրածու», հաղորդում է Reuters-ը:

Այդ հայտարարությունով սոցիալ-դեմոկրատների ղեկավարը չի շահել: Իտալիայի նախագահ Ջորջիո Նապոլիտանոն, որը ներկայումս գտնվում է  Գերմանիայում, հրաժարվել է ԳԴՀ կանցլերի  թեկնածուի հետ ընթրիքից` նրա այդ մեկնաբանությունների պատճառով, հաղորդում է «Ինտերֆաքսը»: