Նախագահ Սերժ Սարգսյանին վերընտրվելու կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Գերմանիայի Դաշնային Հանրապետության դաշնային կանցլեր Անգելա Մերկելը, որում մասնավորապես նշված է.

«Մեծարգո պարոն Նախագահ,

Սրտանց շնորհավորում եմ Ձեզ՝ Հայաստանի Հանրապետության նախագահ վերընտրվելու կապակցությամբ:

Գերմանիայի Դաշնային կառավարությունը կշարունակի իր նպաստը բերել Գերմանիայի եւ Հայաստանի միջեւ երկկողմ լավ հարաբերությունների խորացմանը եւ հանդես գալ հօգուտ Հայաստանի եւ ողջ Հարավային Կովկասի հետ Եվրամիության համագործակցության սերտացման:

Համոզված եմ, որ խիզախ քայլերով կհաջողվի բարելավել Հայաստանի հարաբերություններն իր հարեւան երկրների հետ ինչպես արեւելքում, այնպես էլ արեւմուտքում:

Մաղթում եմ Ձեզ երջանկություն եւ հաջողություն Ձեր պաշտոնավարման ընթացքում»։