ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Իրինա Բոկովան շնորհավորական ուղերձ է հղել նախագահ Սերժ Սարգսյանին, որում մասնավորապես նշված է.

«Ձե՛րդ Գերազանցություն,

ՅՈՒՆԵՍԿՕ-ի եւ անձամբ իմ անունից ցանկանում եմ շնորհավորել Ձեզ Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ եւ Ձեզ հղել մշտական հաջողության իմ լավագույն մաղթանքներն այս բարձր պաշտոնում մարտահրավերների հաղթահարման համար:

Համոզված եմ, որ Ձեր շարունակական աջակցությամբ Հայաստանի եւ ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջեւ առկա կայուն համագործակցությունը հետագայում առավել կզարգանա: Դուք կարող եք համոզված լինել, որ ես իմ կողմից այդ ուղղությամբ ջանք չեմ խնայի»,-ասված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի ուղերձում: