Բրիտանական New Musical Express (NME) ամսագրի մրցանակաբաշխությունում  «Տարվա երաժշտական պահ»  է ճանաչվել Լոնդոնի «Օլիմպիական խաղեր-2012»-ի բացումը,  իսկ «տարվա հերոս» կոչմանն արժանացել է երկրորդ ժամկետով ԱՄՆ նախագահ վերընտրված Բարաք Օբաման:

Այդ երկու անվանակարգերին հավակնող ռուսական Pussy Riot խումբն առանց մրցանակի է մնացել, հայտնում է  Reuters-ը:  NME մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել Լոնդոնում` փետրվարի 27-ի երեկոյան: 

Lenta.ru-ն գրում է, որ NME-ի այլ մրցանակակիրների թվում  է  «լավագույն կենդանի կատարում» եւ «լավագույն երաժշտական ֆիլմ» անվանակարգերում հաղթած  The Rolling Stones խումբը, որը հավակնում էր  NME-ի ընդամենը չորս մրցանակի: Երկու մրցանակ է ստացել նաեւ Ֆլորենս Ուելչը Florence and the Machine-ից: Մրցանակ է ստացել է նաեւ դիջեյ Քելվին Հարիսի հետ Ուելչի ձայնագրած  «Sweet Nothing» պարային ստեղծագործությունը, եւ անձամբ Ուելչը` որպես լավագույն մենակատար: 

Տարվա լավագույն ալբոմ է դարձել  The Maccabees-ի «Given To The Wild»-ը: The Killers-ը հաղթել է «լավագույն միջազգային խումբ» անվանակարգում, իսկ Biffy Clyro-ն ճանաչվել լավագույն բրիտանական խումբ: Լավագույն  թրեքի համար մրցանակ է ստացել  Foals-ի «Inhaler»-ը, իսկ  Arctic Monkeys խմբի «R U Mine?» երգի տեսահոլովակն ստացել է NME-ի  տարվա լավագույն  տեսահոլովակ  մրցանակը: