Վանկուվերում մարզումների ժամանակ ստացած վնավածքի պատճառով զովել է վրացի դահուկորդ Նոդար Կումարիտաշվիլին: Հաղորդում է Reuters-ը:
Սահնակասպորտի 21-ամյա վրացի մարզիկը կորցրել է կառավարումը մոտ 145 կմ/ժ արագության ժամանակ բախվել է պատին եւ դուրս թռել երթուղուց: Դեպքից հետո մարզումներն անմիջապես դադարեցվել են: Ինչպես հաղորդում է «Ռիա Նովոստի»-ն, հատուկ Օլիմպիադա 2010-ի համար Ուիստլերում կառուցված մարզական համալիրը համարվում է աշխարհում ամենաարագ եւ ամենավտանգավոր մայրուղիներից մեկը, որտեղ վայրեջքի համար նախատեսված զառիթափի բարձրությունը հասնում է 152 մետրի:
Այս դեպքից մեկ օր առաջ մարզումների ժամանակ կառավարումը կորցրել էր նաեւ ռումինացի դահուկորդուհի Վիոլետա Ստրամատուրարուն, որի արդյունքում բախվել էր արգելափակոցին եւ կորցրել գիտակցությունը: Ավելի ուշ Ռումինիայի հավաքականի պաշտոնական ներկայացուցիչը հայտարարել էր, որ մարզուհին խուսափել է լուրջ վնասվածքներից:
Հիշեցնենք, որ 2010-ի ձմեռային օլիմպիադիայի պաշտոնական բացումը տեղի է ունենում այսօր: Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին մտադիր է մասնակցել Վանկուվերում օլիմպիադայի բացման արարողությանը, որտեղ Վրաստանը ներկայացնելու էին 8 մարզիկներ:




























