Յուրաքանչյուրը, ով պաշտպանում է իր իրավունքներն ու ազատությունները, արդեն հաղթել է:
Այդ մասին փետրվարի 28-ին հայտարարել է Հայաստանի նախագահի նախկին թեկնածու, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը` Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքում իր կողմնակիցների հետ, հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը:
Ողջունելով Բյուրեղավանի բնակիչներին, նա շնորհավորել է հաղթանակի կապակցությամբ: «Դուք ձեզ հաղթանակ եք բերել»,- հավաստիացրել է Հովհաննիսյանը: «Հա ո՞ր»,- հարցրել է տարեցներից մեկը: «Քո խոսքում կասկած կա, բայց եւ պատասխան: Եթե ինչ-որ մեկը խախտի ձեր իրավունքները, վտարի աշխատանքից, խախտի ազատ տեղաշարժվելու իրավունքը, ես այդ մասին կիմանամ: Եւ նա, ով կխախտի, կպատասխանի ոչ թե իմ, այլ դատարանի եւ օրենքի առաջ: Հասկանալի՞ է: Նույնիսկ պաշտոնական տվյալներով դուք 40 տոկոս եք բերել ձեզ համար: Ոչ պաշտոնական տվյալներով արդեն 60 տոկոս: Հիշեք դա եւ երբեք մի հարցրեք` հաղթել ենք, թե ոչ: Այո, մենք հաղթել ենք: Թեեւ ես ակցենտով եմ խոսում, կարծում եմ` դուք ինձ հասկացաք»,- նշել է Հովհաննիսյանը:
Լուսանկարը` Արսեն Սարգսյանի/NEWS.am



























