Բուլղարիայում որոշել են խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացման ժամկետների մասին, դրանք կանցկացվեն մայիսի 12-ին: Այդ մասին ասել է Բուլղարիայի նախագահ Ռոսեն Պլեւնելիեւը:
«Ես կարծում եմ, որ նոր խորհրդարանը գործող օրենքներում անհրաժեշտ կարեւոր փոփոխություններ պետք է կատարի», - հայտնել է Պլեւնելիեւը` ելույթ ունենալով Բուլղարիայի Ազգային ժողովի նիստում, հաղորդում է utro.ru-ն:
Հիշեցնենք, որ Բուլղարիայում Բոյկո Բորիսովի գլխավորած կառավարությունը հրաժարական էր տվել 2013թ. փետրվարի 20-ին` էլեկտրաէնեգիայի գների կտրուկ ավելացման պատճառով բարձրացած բողոքի ալիքից հետո:




























