Նեապոլի դատախազությունը նոր քրեական գործ է հարուցել Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի դեմ: Նրան մեղադրում են կոռուպցիայի եւ քաղաքական կուսակցությունների ապօրինի ֆինանսավորման համար, հայտնում է Corriere della Sera-ն:
Ըստ քննության վարկածի` Բեռլուսկոնին երեք միլիոն եվրո է առաջարկել սենատոր Սերջիո դե Գրեգորիոյին՝ վարչապետ Ռոմանո Պրոդիի ձախակենտրոն դաշինքից աջ ընդդիմության ճամբար անցնելու համար, գրում է gazeta.ru-ն:
Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիին նախկինում արդեն մեղադրել էին ֆինանսական խաբեությունների եւ կոռուպցիայի համար: Նրան կասկածում էին դատարանում իր օգտին կեղծ ցուցմունք տալու նպատակով բրիտանացի փաստաբան Դեւիդ Միլսին կաշառելու մեջ, ինչպես նաեւ նրա ձեռնարկատիրական գործունեության հետ կապված հարկային խաբեբայության համար:




























