Վենեսուելայի Արտաքին գործերի նախարարությունը հերքել է նախագահ Ուգո Չավեսի ուղեղի մահվան եւ կենսատու սարքավորումներն անջատելու մասին լուրերը:
Ինչպես հաղորդում է CNN Chile-ը, երկրի ԱԳՆ-ում հավաստիացրել են, որ Չավեսն ընդունում է անհրաժեշտ բուժումները: Գերատեսչությունում մանրամասները չեն հաղորդել, հայտնում է BFM.RU-ն:
Ինչպես ավելի վաղ հաղորդել է NEWS.am-ը, Ամերիկյան պետությունների կազմակերպությունում Պանամայի նախկին դեսպան Հիլերմո Կոչեսը «գաղտնի տեղեկություններ է հայտնել այն մասին», որ բժիշկները Չավեսի գլխավոր ուղեղի մահը գրանցել են դեկտեմբերի վերջին, իսկ մի քանի օր առաջ անջատել են արհեստական շնչառության սարքը:




























