Սառեցված հակամարտությունների օպտիմալ կարգավորման համար հարկավոր է, որ միջնորդները ցուցաբերեն հավասարաչափ մոտեցում երկու կողմերի նկատմամբ, եւ ակնհայտ է, թե դա անհամատեղելի է այս կամ այն կողմին ցուցաբերվող աջակցության, առաջին հերթին զենքի առաքման հետ: Այդ մասին հայտարարել է ուկրաինացի քաղաքագետ, Ուկրաինայի նախագահին առընթեր Հումանիտար խորհրդի անդամ Միխայիլ Բելեցկին` մեկնաբանելով նախկին ԽՍՀՄ տարածքում սառեցված հակամարտությունների վերաբերյալ «ԵԱՀԿ-ում Ուկրաինայի նախագահության գերակայությունները» կլոր սեղանի նյութերը:

«Սառեցված հակամարտության օպտիմալ կարգավորման համար հարկավոր է երկու կողմերի վստահությունը պաշտոնապես կամ ոչ պաշտոնապես որպես միջնորդ հանդես եկող երկրների նկատմամբ: Իսկ դրա համար հարկավոր է, որ այդ երկրները, այդ թվում` Ուկրաինան որպես ԵԱՀԿ-ում նախագահող, հավասարաչափ հեռավորություն կամ, հավասարաչափ մոտիկություն ցուցաբերեն կողմերի ծահերին: Առաջին հերթին դա վերաբերում է զենքի առաքումներին»,- ասել է նա:

Քաղաքագետի գնահատականով, «սառեցված» հակամարտությունները նախկին ԽՍՀՄ տարածքում գրեթե բոլոր դեպքերում ազգամիջյան բնույթ են կրում եւ դրանց լուծման համար բավարար չենհակամարտող երկրների կառավարությունների եւ միջազգային միջնորդների ջանքերը: «Անհրաժեշտ է հակամարտող ժողովուրդների, վերնախավերի եւ հասարակությունների միջեւ վստահության աստիճանական հաստատում, իսկ դա բացառապես բարդ խնդիր է: Առաջին հերթին պետք է հրաժարվել ատելության լեզվից, ինչը հաճախ պինդ է խորացել»,- նշել է նա: