Բոլորիս ծանոթ են «Մենք պատասխանատու ենք նրանց համար, ում ընտելացրել ենք» խոսքերը. Մեջբերված են ֆրանսիացի օդաչու եւ գրող Անտուան դը Սենտ Էքզյուպերիի «Փոքրիկ իշխանը» ստեղծագործությունից, որը հնչում է այսպես.  «Tit deviens responsable pour tpujows.de се que tit as apprivoise»: Իմաստը նույնն է` անկախ թարգմանությունից: Այս խոսքերը հաճախ կիրառում են ընտանի կենդանիների մասին խոսելիս: 

Հայաստանում եւ այլ երկրներում սարսափելի պատմություններ են տարածված երեխաների թոքերում եւ ուղեղում հայտնաբերված կատվի մազի մասին: Այդ գործոնը հաճախ պատճառ է դառնում տանը կատու պահելուց հրաժարվելու համար:

Թեպետ շատ երեխաներ ցանկանում են տանը կատու պահել, ծնողները հաճախ կտրականապես դեմ են` զգուշանալով որ հանկարծ կատվի մազը չհայտնվի երեխայի օրգանիզմում: Եւ դժբախտ փիսիկը շարունակում է վտանգներով եւ թշվառություններով լի փողոցային կյանքը:

Մայրաքաղաքի հայտնի անասնաբույժներից մեկը, պատասխանելով «կատվի մազի» մասին հարցին, պարզապես ծիծաղեց:  Դրանից անհեթեթ լեգենդ չկա:  Ըստ մասնագետի`մազը, ինչպես եւ որեւէ այլ բան, մարդու թոքեր չի կարող թափանցել, էլ ուր մնաց`ուղեղ:

Ըստ Լիոնի համալսարանի (Ֆրանսիա) տվյալների` աշխարհոմ կա շուրջ 400 միլիոն տնային կատու: Ռեկորդը պատկանում է Ավստրալիային, որտեղ 10 բնակչին հասնում է 9 կատու: Եվրոպայում կատուներին ամենից շատ սիրում են Ֆրանսիայում, որտեղ կա 8 միլիոն տնային կատու: Իսկ ահա Պերուի եւ Գաբոնի նման  «զարգացող երկրներում» տներում կատու չեն պահում:

Ինչպես ասում են, մեկնաբանություններն ավելորդ են…