Ազատության հրապարակում Րաֆֆի Հովհաննիսյանի կողմնակիցների հանրահավաքին ելույթ է ունեցել ԼՂՀ Ազգային Ժողովի պատգամավոր Վահան Բադասյանը, ով հայտարարել է Հայաստանի եւ ԼՂՀ իշխանությունների հակառակորդների համախմբման անհրաժետության մասին:
Նրա խոսքով, արդեն 20 տարի է` հաղթանակ է ձեռքբերվել եւ հայ ժողովուրդն անկախության է հասել: «Սակայն ինչպես Հայաստանում, այնպես էլ Արցախում հայ ժողովուրդն արժանապատիվ չի ապրում, ինչպես վայել է հաղթող ժողովրդին»:
Պատգամավորը նաեւ նշել է, թե «մի քանի ամիս առաջ ԼՂՀ նախագահի ընտրություններն անցան Հայաստանին բնորոշ խախտումներով, որի արդյունքում հնարավոր եղավ անցկացնել պաշտոնական Երեւանի թեկնածուին»:




























