Ռուսաստանի քաղաքացիությոն ստացած ֆրանսիացի դերասան Ժերար Դեպարդիեն Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդին անվանել է «պապայի բալա»: France Culture Papier պարբերականը հարցազրույց է հրապարակել դերասանի հետ, որը նա տվել է դեռեւս 2012-ի նոյեմբերին, նախքան հայտնի կդառնար, որ նա մտադիր է տեղափոխվել Բելգիա, հետո էլ` Ռուսաստան եւ նախքան Ֆրանսիայի վարչապետ Ժան Մարկ Էյրոն այդ որոշումը կանվաներ «բավական խղճուկ», գրում է «ՌԻԱ նովոստին»:
«Ես նրան տեսել եմ 1-2 անգամ: Այնքան էլ չհասկացա, խուլիգանի ձեր ձգում, ավելի շուտ «պապայի բալա»,-ասել է Դեպարդիեն, պատասխանելով Ֆրանսիայի նախագահի մասին հարցին:
Հիշեցնենք, որ 2012-ին Ֆրանսիայում նախագահական ընտրությունների ժամանակ Դեպարդիեն ակտիվորեն պաշտպանում էր Օլանդի մրցակից Նիկոլա Սարկոզիի թեկնածությունը:




























