Երգիչ Նիկոլայ Բասկովի նախկին պրոդյուսեր, «Լասկովի մայ» խմբի առաջին տնօրեն Ռաշիդ Դայրաբայեւը փետրվարի 28-ի երեկոյան Մոսկվայի հիվանդանոցում մահացել է: Այդ մասին հայտնել է «Լասկովի մայ»-ի նախկին պրոդյուսեր Անդրեյ Ռազինը:
Ռազինը Դայրաբայեւի մահն անվանել է «վերջին օերերի երկրորդ մեծ հարվածը», հաղորդում է BFM.RU-ն:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ, լսելով խմբի առաջին կազմի նախկին ստեղնահար Իգոր Անիսիմովի մահվան մասին, «Լասկովի մայ»-ի առաջին տնօրեն Ռաշիդ Դայրաբայեւն գիտակցությունը կորցրել էր եւ տեղափոխվել վերակենդանացման բաժանմունք: Նա կոմայի մեջ էր հայտնվել:
«Լասկովի մայ»-ի նախնական կազմի ստեղնահար Իգոր Անիսիմովին փետրվարի 22-ին Մերձմոսկվայում դանակահարել էին: Նա խմբի սկզբնական կազմի չորրորդ անդամն էր, որ հեռացավ կյանքից: Դայրաբայեւը խմբի առաջին տնօրենն էր, եւ, ըստ Ռազինի, ինքն էր հենց Անիսիմովին խումբ բերել:




























