ԱՄՆ-ը վերսկսել է 5-րդ սերնդի F-35 կործանիչների թռիչքները, որոնք դադարեցվել էին մեկ շաբաթ առաջ այն բանից հետո, երբ Քալիֆորնիայում փորձարկման ժամանակ օդանավերից մեկի տուրբինի մեջ ճաք էին հայտնաբերել:
Օդանավի շարժիչն արտադրող Pratt and Whitney ընկերությունը հայտարարել էր, որ այն փորձարկվել է էքստրեմալ իրավիճակներում եւ ճաքը նախագծային սխալի հետեւանք չէ:
Նոր սերնդի F-35 կործանիչ-ռմբակոծիչը, որը մշակել է Lockheed Martin ավիաշինարարական ընկերությունը, Պենտագոնի ամենաթանկարժեք նախագծերից մեկն է, գրում է Gazeta.ru-ն: Նրա շահագործումը բազմիցս հետաձգվում էր տարբեր խնդիրների պատճառով: Նախագծի արժեքը 2001 թվականից ի վեր աճել է 70 տոկոսով, կազմելով 400 մլրդ դոլար:




























