Փետրվարի 28-ին Իրաքում ահաբեկչությունների հետեւանքով զոհվել է 23 մարդ, վիրավորվել` 70-ը:
Առաջին պայթուցիկը գործի է դրվել ռեստորանի մոտ` Բաղդադի հյուսիս-արեւմուտքում գտնվող շիական թաղամասի ֆուտբոլի դաշտից ոչ հեռու: «ՌԻԱ Նովոստին» հայտնում է, որ Բաղդադում զոհվել է 19 մարդ, տուժել` 40-ը:
Ավելի վաղ Բաղդադից 30 կմ հարավ գտնվող Մահմուդիա քաղաքում մահապարտ-ահաբեկիչը ձեռքի նռնակ էր պայթեցրել, որի հետ միաժամանակ մի փոքր հեռվում պայթել էին հինգ պայթուցիկ: Ահաբեկչության զոհ է դարձել երկու մարդ, յոթը վիրավորվել են:
Երկու պայթուցիկ են գործարկվել նաեւ Բաղդադի հարավում, զոհվել է մեկ մարդ, վիրավորվել` յոթը: Ազիզիա քաղաքում պայթել է պայթուցիկով լի մեքենա, զոհվել է երեք մարդ, վիրավորվել 17-ը:
Իրաքում լարվածության աճը կապված է այդ երկրում երկու խոշոր իսլամական համայնքների հակամարտությամբ` սունիների եւ շիաների:




























