Ֆրանսիայի իշխանությունները որոշել են մինչեւ հուլիս երկարաձգել իրենց զորքերը Մալիում պահելու ժամկետը: Այս մասին հաղորդում է Associated Press-ը` վկայակոչելով կառավարության իր աղբյուրները:
Ավելի վաղ ենթադրվում էր, որ ֆրանսիացի զինվորականները Մալիից դուրս կբերվեն մարտին: Միաժամանակ, երկիրը պետք է վերահսկեն տեղի իշխանությունները` Արեւմտյան Աֆրիկայի երկրների տնտեսական ընկերակցության զինվորականների հետ համատեղ: Սակայն վերջին ժամանակներս հաճախակի դարձած պատանդառության դեպքերը, մահապարտ ահաբեկիչների պայթեցումները ստիպել են Ֆրանսիային փոխել իր պլանները, հաղորդում է KM.RU-ն:
Ֆրանսիացի զինվորական ստորաբաժանումները Մալի են մտցվել այս տարվա հունվարին: Ներկայումս այնտեղ է գտնվում մոտ 5,5 հազար զինվորական: Ֆրանսիան Մալիում ռազմական գործողությունների վրա արդեն ծախսել է ավելի քան 100 մլն եվրո:
Մալիի կառավարական զորքերի եւ իրենց անկախության համար պայքարող տուարեգների միջեւ հակամարտությունը շարունակվում է արդեն մի քանի տասնյակ տարի: Ֆրանսիայիմիջամտության արդյունքում տուարեգները կորցրել են ավելի վաղ գրաված տարածքները: Նրանք պարտիազանական պատերազմ են հայտարարել, նշելով, որ պայքարելու են մինչեւ հաղթանակ:




























