Չինաստանի հարավային Գուանդուն նահանգի Ցզենչեն քաղաքի նախկին փոխքաղաքապետը կաշառակերության համար դատապարտվել է ցմահ ազատազրկման:
2003-ից 2011 թվականներին մեկ տարի Սինտան քաղաքային շրջանի ղեկավարի, Ցզենչենի փոխքաղաքապետի, ինչպես նաեւ տարբեր կուսակցական պաշտոններ զբաղեցրած Լյու Ժունչժաոն մեղավոր է ճանաչվել 10 միլիոն յուանի (1,6 մլն դոլար) չափով կաշառք վերցնելու համար, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»` վկայակոչելով «Սինհուան»:
Վերջին տարիների ընթացքում տասնյակ չինացի պաշտոնյաներ երկարատեւ ազատազրկումների, եւ նույնիսկ մահապատժի են դատապարտվել տարատեսակ տնտեսական խոշոր հանցագործությունների համար: Դրանց մեջ ամենաաղմկահարույցը եղել է Չունցին մեգապոլիսի կուսակցական առաջնորդ Բո Սիլայի, ինչպես նաեւ այդ քաղաքի ոստիկանության ղեկավար վան Լիցզյունի գործը: Վերջինս բանտում կանցկացնի 15 տարի, իսկ Բո Սիլայի դատավճիռը դեռ կայացված չէ:




























