ԱՊՀ, Բալթիայի երկրների եւ Վրաստանի գլխավոր խմբագիրների ակումբը դիմել է Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչին՝ խնդրելով պարզել «Իզվեստիյա վ Ուկրաինե» հայտնի թերթի տպագրության դադարեցման հետ կապված իրավիճակը:
«ՌԻԱ Նովոստիի» ստացած փաստաթղթում նշվում է, որ «Իզվեստիա վ Ուկրաինե»-ն ճանաչվել է «2012թ. լավագույն լրատվամիջոց»: Թերթի հրապաակումը դադարեցվել է 2013թ. փետրվարի 11-ից` սեփականատիրոջ որոշմամբ:
Ըստ Ակումբի մասնակից լրագրողների` «այդ հրատարակչությունը Ռուսաստանը եւ Ուկրաինան միացնող միջպետական տպագիր միակ նախագիծն էր»: Գլխավոր խմբագիրներն Ուկրաինայի նախագահին խնդրել են ուշադրություն դարձնել ծագած իրադրությանը եւ սատարել հրատարակչության վերաթողարկմանը: Գլխավոր խմբագիրների ակումբի նստաշրջանը տեղի է ունեցել Ռիգայում` փետրվարի վերջին:




























