Մոսկվան առաջ է անցել աշխարհի բոլոր քաղաքներից` միլիարդատերերի քանակով. Ռուսաստանի մայրաքաղաքում ապրում է  76 մարդ, ում կարողությունն անցնում է միլիարդ դոլարից: Այս մասին վկայում է չինական Hurun Research Institute (HRI) հետազոտական կազմակերպությունը:

Համաշխարհային ֆինանսական մայրաքաք Նյու Յորքը երկրորդ հորիզոնականում է. այստեղ գրանցված են  70 միլիարդատերեր: Հոնկոնգն ստացել է բրոնզը` այնտեղ բնակվում են 54 օլիգարխներ, գրում է ՌԲԿ-ն:

Ցուցակում հաջորդը Պեկինն է, իսկ Լոնդոնը առաջատար եռյակից դուրս է մնացել եւ զբաղեցրել ընդամենը հինգերորդ տեղը:

Ընդ որում ԱՄՆ-ը համարվում է անվիճելի առաջնորդ միլիարդատերերի ընդանուր քանակով. 409 ձեռնարկատերեր եւ ռանտյե: Չինաստանում փորձագետները հաշվել են  317 միլիարդատերեր: Ռուսաստանը զբաղեցրել է երրոդ տեղը ` 88 օլիգարխ:

Աշխարհի ամենահարուստ մարդը շարունակում է մնալ մեքսիակացի 73-ամյա Կարլոս Սլիմը: Ըստ փորձագետների օլիգարխի կարողությունը տատանվում է 66-69 մլրդ դոլարի սահամաններում: Ամերիկացի Ուորեն Բաֆեթն ունի 58 մլրդ դոլար: Իսպանացի Ամանսիո Օրտեգանը զբաղեցրել է երրորդ հորիզանականը` 55 մլրդ դոլար:

Ամեմնահարուստ ռուսաստանցի է ճանաչվել արդյունաբերական մագնատ, «Արսենալ» ֆուտբոլայինն  ակումբի սեփականատեր Ալիշերաս Ուսմանովան, ով ունի  19 մլրդ դոլար: