Շոտլանդական Դամբարտոն քաղաքում Chivas վիսկիի գործարանում վթար է տեղի ունեցել, որի հետեւանքով մոտ 18 հազար լիտր ալկոհոլ լցվել է կոյուղու մեջ:
Նախապես մտավախություններ են եղել, որ սպիրտային խմիչքը լցվել է մոտակա Լեվեն գետը, սակայն այդ տեղեկությունները չեն հաստատվել:
Նախնական տվյալներով` պատահարի մեղավորները գործարանի աշխատակիցներն են եղել: Գիշերը, փոխանակ խողովակները լվացող միջոցներով լվանալու, նրանք վիսկի են լցրել դրանց մեջ, հայտարարել է ձեռնարկատիրության ներկայացուցիչը, գրում է ՌԲԿ-ն:
Գործարանում արտահոսքը չեն նկատել եւ պատահարի մասին առաջինը հայտնել են կոյուղու ծառայության աշխատակիցները: Պատահարի հետեւանքով ձեռնարկությանը հասցվել է 500 հազար ֆունտ սթերլինգի վնաս:



























