«Ալ Քաիդայի» ղեկավարները մարտական կոչ են տարածել. գրոհայիններին  նրանք կոչ են արել սպանել արեւմտյան առաջնորդներին: Ուղերձի հեղինակները կարծում են, որ պաշտոնավարումից հետո նախկին քաղաքական գործիչներին սպանելն ավելի հեշտ է, քան եթե նրանք գտնվում են բարձր պաշտոնների:

Ուղերձն ի հայտ է եկել «Inspire» ամսագրում, որը հրատարակում է  այդ ահաբեկչական կառույցը, գրում է  «The Washington Times»-ը:

«Եթե կարծում եք, որ ի վիճակի չեք սպանել հայտնի քաղաքական գործիչներին, ապա կան ավելի հեշտ թիրախներ, օրինակ ԱՄՆ նախկին նախագահներ Ջորջ Բուշն ու Բիլ Քլինթոնը, նախկին պետքարտուղարներ Քոնդոլիզա Ռայսն ու Քոլին Փաուելը, ինչպես նաեւ Ելիսեյան պալատը վերջերս լքած Նիկոլա Սարկոզին եւ Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլերը»,-ասվում է կոչում: Կան նաեւ պրակտիկ խորհուրդներ դրա իրագործման համար: Մասնավորապես նշվում է, որ այդ «թիրախները» հնարավոր է հեշտությամբ ոչնչացնել միջոցառումների եւ ընդունելությունների ժամանակ: