ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի Ակադեմիայի հրամանատարությունը հաստատության ղեկավարի պաշտոնում կնոջ է առաջադրել՝ գեներալ-մայոր Միշել Ջոնսոնին։
Ակադեմիայի նախկին շրջանավարտի թեկնածությունը պետք է համաձայնեցվի խորհրդի հետ, հայտնում է АР գործակալությունը։ Հաստատվելու դեպքում նա Ռազմաօդային ուժերի ակադեմիայի առաջին կին ղեկավարը կդառնա։
Այս պահին Ջոնսոնը ՆԱՏՕ-ի օպերատիվ-հետախուզական շտաբի պետի տեղակալն է, հայտնում է ВВС-ի ռուսական ծառայությունը։
Ջոնսոնը երկու բարձրագույն կրթություն ունի։




























