Ոստիկանության կենտրոնի վարչության նախկին պետ, մարտի 1-ին նշանակվել է ոստիկանության Գյումրի բաժնի պետ նշանակված Սարգիս Մարտիրոսյանի համար դժվար չէ մայրաքաղաքից անցնել մարզային աշխատանքի: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ոստիկանության գնդապետ Սարգիս Մարտիրոսյանը: Նրա խոսքով, դրանում, ոչ մի դժվար բան չկա:

«Ես ավելի դժվար բաներ եմ հաղթահարել»,- ասաց Սարգիս Մարտիրոսյանը: Դիտարկմանը, թե ճիշտ են տեղեկությունները, որ իրեն նշանակել են այդ պաշտոնում Գյումրիում վերահսկողությունը խստացնելու համար, ասաց.«Ես շատ լավ տրամադրված այսօր արդեն եկել եմ նորմալ աշխատելու: Կներեք, բայց սրանից ավել էլ չեմ կարող խոսել»: