Գերմանիայում անասնակերի մեջ կանցերոգեններ են հայտնաբերել: Ներքին Սաքսոնիայի գյուղնախարարությունը հայտարարել է 45 հազ. տոննա վարակված եգիպտացորենի մասին, որը Գերմանիա է առաքվել Սերբիայից:
Անասնակերի մեծ մասի հետագա առաքումը հնարավոր է եղել կասեցնել, սակայն մոտ 10 հազ. տոննա արդեն հասցրել են բաշխել Ներքին Սաքսոնիայի, ինչպես նաեւ Բրանդենբուրգի, Հյուսիսային Ռեյն Վեստֆալիայի անասնապահներին: Այն անգամ հասել է Նիդեռլանդներ: Քանի որ այդ կերն օգտագործած կենդանիների միսն ու կաթը կարող են պարունակել տոքսիններ, գերմանական իշխանությունները հայտարարել են մթերքի որակի վերահսկողության խիստ միջոցառումների մասին, փոխանցում է «Diver-sant.ru»-ն:



























