Առաջին անգամ ես Հայաստան եմ այցելել մոտ 20 տարի առաջ, եւ ինձ միշտ էլ դուր է եկել ձեր երկիրը: NEWS.am –ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան Ջոնաթան Էյվսը:

«Առաջին անգամ ես Հայաստանում եղել եմ 1991թ-ին եւ ամեն անգամ նորից այցելելու ցանկություն եմ ունեցել: Ինչ-որ առանձնահատուկ բան կա հնագույն պատմության, մշակույթի, ինչպես նաեւ հայ ժողովրդի ժամանակակից կյանքի միջեւ: Ինձ իրականում դուր է գալիս գտնվել այստեղ», -նշեց բրիտանացի դիվանագետը:

Նրա խոսքով` չնայած նրան, որ Հայաստանը գտնվում է Եվրոպայի մյուս ծայրին, միեւնույն է, եվրոպական երկիր է: «Մենք ընդհանուր մշակութային աշխարհի մաս ենք»,-եզրափակեց Ջոնաթան Էյվսը: