Հայաստանի ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հրավերով մարտի 5-ին եռօրյա պաշտոնական այցով ՀՀ կժամանի Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի նախագահ Նորբերթ Լամմերթի գլխավորած պատվիրակությունը:

ԱԺ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ այցի ընթացքում Բունդեսթագի նախագահը հանդիպումներ կունենա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի, Գարեգին Բ Կաթողիկոսի, ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:

Բունդեսթագի նախագահը եւ նրա գլխավորած պատվիրակությունը խորհրդարանում հանդիպումներ կունենան նաեւ ԱԺ արտաքին հարաբերությունների ու եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովների, Հայաստան-Գերմանիա պատգամավորական բարեկամական խմբի անդամների հետ:

Նորբերթ Լամմերթը դասախոսությամբ հանդես կգա ԵՊՀ Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնում:

ԳԴՀ Բունդեսթագի ղեկավարն ու պատվիրակության անդամները կայցելեն Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ծաղկեպսակ կդնեն Մեծ եղեռնի զոհերի հուշարձանին: