Ռուսաստանի եւ Նորվեգիայի միջեւ Բարենցի ծովում սահմանների մասին 2010թ. կնքված համաձայնագիրը կարող է Մոսկվայի համար չափազանց վնասաբեր լինել, իսկ հյուսիսային հարեւանին այն արդեն մեծ ուրախություն է պատճառել, նորվեգացիներին անցած տարածքում նավթի լուրջ պաշարնե են հայտնաբերվել:
«Նովիե իզվեստիա»-ի փոխանցմամբ, ջրի տակ հայտնաբերված նավթի գինը կազմում է մոտ 30 մլրդ եվրո: Նորվեգիայի նավթային դիրեկտորատի (NPD) զեկույցում ասվում է, թե 2010թ. իրենց անցած հատվածում 300 մլն խմ ածխաջրածին կա, դա համարժեք է 1,9 բարել նավթին: Ընդ որում, նավթը կարող է ավելին լինել, քան այժմ կանխատեսվում է: Այս նորությունը Նորվեգիայում բուռն ուրախությամբ են ընդունել, քանի որ իրենց պաշարները մոտենում են ավարտին:



























