Այսօր` մարտի 4-ի գիշերը, Նյու Յորքում ծննդատուն գնալու ճանապարհին տեղի ունեցած սարսափելի ավտովթարի հետեւանքով մահացել է երիտասարդ տղամարդն ու նրա հղի կինը: Երեխան ծնվել է եւ հրաշքով կենդանի մնացել:
Ինչպես գրում է The NY Post-ը, 21-ամյա Նաթանը եւ Ռեյզի Գլոբերը որոշել էին մեքենայով հասնել ծծնդատուն այն բանից հետո, երբ Ռեյզիի մոտ սկսվել էին ծննդաբերության ցավերը:
Զույգը գտնվել է տաքսիի մեջ, երբ խաչմերուկում մեծ արագությամբ նրանց մեքենային է բախվել BMW մակնիշի մեքենան: Հարվածի ուժն այնքան մեծ է եղել, որ հղի Ռեյզին դուրս է թռել մեքենայից: Դեպքի վայր ժամանած փրկարարները անմիջապես չեն կարողացել գտնել երիտասարդ կնոջը, նրան գտել են մոտակայքում գտնվող տրակտորի կցորդի մեջ:
Ռեյզիին անհապաղ տեղափոխել են Մանհեթենի կենտրոնում գտնվող հիվանդանոց, որտեղ նա հասցրել է ծննդաբերել ու անմիջապես մահացել է: Նրա ամուսինն ու վարորդը եւս տեղափոխվել են հիվանդնաոց, բայց ամուսնուն փրկել չի հաջողվել:
Փոքրիկը, որին մահացած հոր անունով կկոչեն, գտնվում է կայուն, բայց ծանր վիճակում: Վթարի մեղավորը դեպքի վայրից դիմել է փախուստի, հաղորդում է Vesti.ru-ն:




























