Լիտվայի Սեյմի պատգամավորների նախաձեռնությունը` Լիտվա-Արցախ բարեկամության խումբ ստեղծելու մասին, չի կարող դնել ԼՂՀ միջազգային ճանաչման սկզիբը: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Արեւելագիտության ինստիտուտի Կենտրոնական Ասիայի, Կովկասի եւ Ուրալ-Պովոլժիեի ուսումնասիրման կենտրոնի աշխատանքային խմբի համակարգող Ալեքսանդր Սկակովը:

Նրա խոսքով, նման նախաձեռնությունները վերջին շրջանում Ավստրալիայից եւ այլ երկրներից, սակայն Ղարաբաղի ճանաչման մասին խոսել չի կարելի. «Քանի դեռ հայաստանը չի ճանաչել Լեռնային ղարաբաղը, քանի դեռ դա չեն արել նրա դաշնակիցները, Ղարաբաղի միջազգային ճանաչման մասին խոսել չարժե»,- ասել է քաղաքագետը եւ հավելել, թե Ղարաբաղի ճանաչման գործում առաջին քայլը պետք է անի Հայաստանը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, թե Լիտվայի Սեյմի 9 պատգամավորներ Լիտվա-Արցախ բարեկամության խումբ ստեղծելու մասին նախաձեռնությամբ են հանդես եկել: