Հայտնի իլյուզիոնիստ Դեւիդ Կոպերֆիլդի օդանավը հարկադիր վայրէջք է կատարել ամերիկյան Իլինոյս նահանգի Պեորիա քաղաքում: Կոպերֆիլդը Նյու Յորքում շոուի նկարահանման էր մեկնում:

Առավոտյան հեռուստատեսային շոուի նկարահանման մեկնելիս իլյուզիոնիստի թռիչքն ընդհատվել է «բարձր աղմուկով» եւ դրան հաջորդած արտակարգ վայրէջքով: Իր  Twitter-ում Կոպերֆիլդը խոստովանել է, որ «շատ սարսափելի» է եղել, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Վայրէջքից հետո Կոպերֆիլդը գրել է, որ «բոլորի հետ ամեն ինչ կարգին է», ոչ ոք չի տուժել: Արտակարգ վայրէջքի պատճառներն իլյուզիոնիստը չի հայտնում: 

Կոպերֆիլդը Նյու Յորք էր ուղեւորվել ամերիկյան NBC հեռուստաալիքի Today Show ծրագրին մասնակցելու համար: