Հռոմի կաթոլիկ եկեղեցու կարդինալները մարտի 4-ին հավաքվել են առաջին գաղտնի խորհրդակցությանը, որ նշանակեն կոնկլավի օրը, երբ ընտրվելու է նոր պապը:

Առաջին նիստում նախագահում է կարդինալական կոլեգիայի դեկան Անջելո Սոդը: Կարդինալները քննարկելու են եկեղեցու կարեւորագույն հարցերը, այդ թվում «Վատիլիքս» սկանդալը, որ կապված է նախկին պապի գաղտնի փաստաթղթերի արտահոսքի հետ եւ հիմք էր դարձել հոգեւորականներին կոռուպցիայի եւ մանկապղծության մեջ մեղադրելու:

Նշենք, որ կոնկլավին քվեարկելու իրավունք ունի 115 կարդինալ (80-ն անց կարդինալները զրկված են քվեարկության իրավունքից):

Գաղտնի խորհրդակցության առաջինը չի անցել առանց միջադեպերի: Վառիկանի խորհրդակցությունների սրահ է փորձել ներթափանցել անհայտ անձը եպիսկոպոսի հագուստով: Նրան հաջողվել էր խառնվել կարդինալների խմբին եւ մտնել վատիկան, սակայն եպիկոպոսների սինոդի նոր սրահ չի կարողացել մուտք գործել, պահակախումբը նրան դուրս է արել: