Կիեւում մահափորձ է եղել գործարարներ եւ տեղական «Արսենալ» թիմի նախագահ Վադիմ Ռաբինովիչի դեմ:
Ուկրաինական լրատվամիջոցները հայտնում են, թե միջադեպը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 15:36-ին: Գործարարի մեքենայի վրա պայթոթւցիկ սարք են նետել: Պայթյունի արդյունքում մերձակա տների պատուհանները կոտրվել են:
«Կոմսոմոսլակայա պրավդա Ուկրաինա»-ի փոխանցմամբ, գործարարի մեքենան ենթակա չէ վերականգնման: Գործարարը մահափորձի հետեւանքով չի տուժել, եւ ներկայումս ցուցմունք է տալիս ոստիկանությունում: Ականատեսներից մեկի վկայությամբ, նրա մեքենայի վրա մոտակա շենքից նռնակ են նետել:
Վադիմ Ռաբինովիչը Եվրոպական հրեական խորհրդարանի համանախագահն է եւ համաուկրաինական հրեական կոնգրեսի նախագահը:




























