Շվեյցարիայում ծերանոցի նախկին աշխատակցուհին կարող է կանգնել դատարանի առջեւ այն բանի համար, որ 92 տարեկան մահացած կնոջ ներկայությամբ լուսանկարվել է: Ծերանոցում տեղի ունեցած այս սկանդալը տեղի է ունեցել Սանկտ Գալենի կանտոնի Մոգելսբերգ կոմունայում:

Բլեյզ Բի մականունով հայտնի քուժքույրը սոցիալական ցանցում տեղադրել է իր լուսանկարները, որտեղ նա մահացած հիվանդ ծեր կնոջ կողքին է: Լուսանկարի տակ նա գրել է. «Գուշակեք, քնա՞ծ է նա, թե՞ մահացած. Հուշում եմ, ես եկել եմ նրա հոգու հետեւից»:

Լուսանկարը հրապարակելուց հետո 92-ամյա մահացածի ընտանիքի անդամները լուսանկարում սարսափով ճանաչել են իրենց հարազատին:

Բուժքույրը խոստովանել է, որ չի հասկանում, թե ինչու է այս պատմության շուրջ նման «աղմուկ բարձրացել»: «Ես լուսանկարները տարածել եմ, որպեսզի Ֆիլիպիններում ապրող իմ ընկերներին ցույց տամ, թե ինչպիսի տեսք ունեն մարդիկ Շվեյցարիայում, երբ մահանում են»,-հայտարարել է նա:

«Այո, ծերերը մահանում են եւ ընկնում դժողք: Ոմանց համար դա հենց իրենց տեղն է»,-գրել է նա լուսանկարներից մեկի տակ, հաղորդում է LifeNews-ը: