Նիդերլանդների ոստիկանությունը հայտարարել է «դարի գողության» գործով եւս մեկ հանցակցի ձերբակալման մասին: Խոսքը Kunsthal պատկերասրահից ռումինական խմբի կողմից Անրի Մատիսի, Փոլ Գոգենի, Պաբլո Պիկասոյի եւ Կլոդ Մոնեի կտավների գողության մասին է: Ոստիկանությունը պարզել է, որ նրանց օգնել է 19-ամյա մի ռումինացի աղջիկ:

Kunsthal պատկերասրահից կատարված գողությունը տեղի է ունեցել նախորդ տարվա հոկտեմբերին, որը 1991-ից ի վեր խոշորագույնն գողությունն է Հոլանդիայում: 1991-ին Ամստերդամում Վան գոգի թանգարանից անհետացել էր 20 նկար: Փորձագետների կարծիքով` գողացված կտավները գնահատվում են հարյուրավոր մլն եվրո:

Մի քանի ամիս անց ոստիկանությունը դուրս է եկել հանցագործությունը կատարողների հետքի վրա: 19-ամյա հանցակցուհին, ոստիկանության տվյալներով, օգնել է գողերին թաքցնել գողացված կտավները: Ոստիկանությունը ենթադրում է, որ գողությունից հետո թանկարժեք կտավները տեղափոխվել են աղջկա ռոտերդամում գտնվող տուն:
Ներկայումս բոլոր կասկածյալները կալանավորված են: Գողության պատվիրատուն, ինչպես նաեւ կտավները չեն գտնվել: