Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության Գոմա քաղաքի մոտ աղետի է ենթարկվել «CAA» մասնավոր ավիաընկերության օդանավը: Կենդանի է մնացել 4 մարդ, զոհերի թիվը հասել է 36 –ի, հաղորդում է «AP»-ն:
Աղետը տեղի է ունեցել Հյուսիսային Կիվու նահանգի վարչական կենտրոն Գոմա քաղաքի հենց կենտրոնում: Օդանավը ոչ բարենպաստ եղանակային պայմանների պատճառով ընկել է բնակելի թաղամասի վրա` տեղի ընտրական հանձնաժողովի եւ միգրանտների հարցերով վարչության շենքերի մոտ:
Օդաչուին հաջողվել է խուսափել տների հետ բախումից: Երկրի վրա աղետից ոչ ոք չի տուժել:




























