Ուկրաինացի գործարար Վադիմ Ռաբինովիչը, որի դեմ նախօրեին մահափորձ էր կատարվել, ցանկացած տեղեկություն է որոնում դրա կազմակերպիչների եւ կատարողների մասին: Տեղեկություն հաղորդողին նա միլիոն գրիվնա է խոստանում:
«Ինչ վերաբերում է վարկածներին, իրավապահներին խնդրել եմ առայժմ դրանք չհրապարակել», - նրա խոսքերն է մեջբերում segodnya.ua-ը:
Հիշեցնենք, մարտի 4-ին ժամը 15:30-ի սահմաններում Կիեւում մահափորձ էր կատարվել Համաուկրաինական հրեական կոնգրեսի նախագահ Վադիմ Ռաբինովիչի դեմ: Նրա Lexus ավտոմեքենայի վրա պայթուցիկ սարք էին նետել: Պայթյունն այնքան հզոր էր եղել, որ հարեւան տների ապակիները փշրվել էին:
«Գոլոս.ua»-ը հայտնում է, որ ականատեսներից մեկը նկատել է միջահասակ 30-ամյա տղամարդու՝ գլխարկը դեմքին իջեցրած: Ուժեղ պայթյունից հետո նա նետվել է Պերվոմայսկայա փողոցի կողմը եւ անհետացել բակերում:
ՈՒՆԻԱՆ-ը հայտնում է, որ պայթյունի պահին Ռաբինովիչը գտնվել է իր մեքենայում, եւ նրան փրկել է «Տիտան» հատուկ ստորաբաժանման փորձառու թիկնազորը:




























