Սենեգալի մայրաքաղաք Դաքարում մահմեդական դպրոց է այրվել, որին զոհ է գնացել 9 երեխա:
BBC-ի տվյալներով` կրակը բռնկվել է այն ժամանակ, երբ 6-12 տարեկան 45 երեխաներ քնած են եղել ոչ մեծ սենյակում: Նախնական տվյալներով` հրդեհի պատճառը եղել է մոմի կրակը: Հաղորդվում է, որ սենյակի պատերը փայտից են եղել, գրում է «Ռոսբալտը»:
Սենեգալի եւ մի շարք այլ երկրների մահմեդական դպրոցների երեխաները հաճախ ապրում եւ սովորում են բավական ասկետիկ պայմաններում: Իրենց ուսման եւ հացի համար գումար վաստակելու համար երեխաները ստիպված են լինում ողորմություն խնդրել փողոցներում:




























